Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը 2025 թվականի մայիսի 21-ին Հելսինկիում մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Ֆինլանդիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված «Արհեստական բանականությունն առողջապահությունում և մարդու իրավունքները» թեմայով կոնֆերանսին: Իզաբել Աբգարյանը «Արհեստական բանականության համակարգերը և պացիենտի ինքնավարությունը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է արհեստական բանականության համակարգերից բխող էթիկական մարտահրավերների, ինչպես նաև արհեստական բանականության համակարգերի ընձեռած հնարավորությունների, պացիենտների և, ընդհանրապես, առողջապահական համակարգի համար դրանք առավելագույնս արդյունավետ կիրառելու վերաբերյալ իր դիտարկումները:
Կոնֆերանսն հնարավորություն է ընձեռնել տարբեր երկրների փորձագետների, ոլորտային մասնագետների միջև քննարկումների միջոցով վերհանել արհեստական բանականության ձևավորած նոր իրականությունում մարդու և պացիենտի իրավունքների հետ կապված խնդիրները, ուրվագծել դրանց հաղթահարման միասնական մոտեցումներ: