Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները

Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի ընդհանուր կանոնները

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ, դրանք ներառում են հետևյալ կանոնները

Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր է՝

  • հարգել մարդու արժանապատվությունը;
  • գործել ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով գիտության ձեռքբերումները և պացիենտի վիճակը;
  • ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել համաչափության և մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան;
  • հարգալից վերաբերվել պացիենտի ընտանիքի անդամներին, օրինական ներկայացուցիչներին, կոնտակտային անձին;
  • իր իրավասության շրջանակում ձեռնարկել միջոցներ՝ ուղղված բժշկական օգնության և սպառարկման որակի շարունակական բարելավմանը;
  • լինել իրազեկ գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումներին, բարեխղճորեն իրականացնել իր մասնագիտական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: Ընդ որում, բուժաշխատողի գործողությունները չեն կարող գերազանցել մասնագիտական որակավորման շրջանակները: