Դիմումի քննության արդյունքում, էթիկայի հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝
ա. մերժել դիմումը կամ
բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում,
2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝
ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ,
բ. մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,
գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:
էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են լիազոր մարմնին և առաքվում դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, որտեղ աշխատում է բուժաշխատողը: Դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև բուժաշխատողին էթիկայի հանձնաժողովի որոշումների առաքումն իրականացնում է լիազոր մարմնի քարտուղարության միջոցով՝ «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով: