ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ավագ և միջին բուժաշխատողները հավաստագրման նպատակով օրենսդրությամբ սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի շրջանակներում (ավագ բուժաշխատողներ՝ 220 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողներ՝ 140 ՇՄԶ կրեդիտ) յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում պարտադիր պետք է հավաքեն 10 ՇՄԶ կրեդիտ՝ «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» թեմայով դասընթացից։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները քննող էթիկայի հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում համատեղ կազմակերպում են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների դասընթացավարների պատրաստման անվճար երկօրյա դասընթաց, որը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 27-28-ին: Դասընթացը վարելու են Եվրոպայի խորհրդի միջազգային և ազգային փորձագետները: Դասընթացների ավարտին բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների դասընթացավարի վկայական ստացած անձինք իրավունք կստանան բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման շրջանակում վարել կրեդիտավորված դասընթացներ:
Դիմումները ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/LsvQh5ttdroGFMEt8
Դասընթացի մասնակիցներին ներկայացվող պահանջները՝ տես հղման մեջ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ը, 23։59-ը` Երևանի ժամանակով։