Ապրիլի 23-ին Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվել էր կարողությունների զարգացման դասընթաց` բժշկական հաստատությունների որակի պատասխանատուների համար։ Դասընթացի ընթացքում փորձագետ Կարինե Աբրահամյանը ներկայացրեց Բուժաշխատողների էթիկայի կանոնները, ազգային և եվրոպական ստանդարտների վերլուծությունը, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքները, կարգը։ Հանձնաժողովի անդամ Հայարփի Սահակյանը ներկայացրեց հանձնաժողովի նորաստեղծ պաշտոնական կայքը և դրա միջոցով դիմումներ ներկայացնելու ընթացակարգը, իսկ Սեդա Շահվերդյանը՝ բուժաշխատող-պացիենտ արդյունավետ հաղորդակցության գործիքները։
Վերջում Հանձնաժողովի անդամները պատասխանեցին դասընթացի մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել շարունակական՝ կազմակերպվելիք դասընթացներում կիրառելով նաև մասնակիցների կողմից առաջարկվող ձևաչափերը։