Հարգելի' բուժաշխատողներ

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 613-Ն որոշման համաձայն, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ և միջին բուժաշխատողների համար, ի թիվս մասնագիտական զարգացման՝ օրենքով նախատեսված այլ տեսակների,  պարտադիր է դառնում  «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» դասընթացից ոչ պակաս քան 10 ՇՄԶ կրեդիտի առկայությունը: 

Ուսուցանվող գիտելիքների շրջանակը, համաձայն որոշման, ներառելու է՝

1) Բուժաշխատողի էթիկական պարտականությունները. պացիենտների նկատմամբ համակրանք, հարգանք, գաղտնիություն և տեղեկացված համաձայնություն.

2) Բուժաշխատողների փոխհարաբերությունները. գործընկերների, պացիենտների և նրանց ընտանիքների, երրորդ անձանց հետ, ինչպես նաև թիմային աշխատանքի նշանակությունը.

3) Մասնագիտական պատասխանատվությունը. բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի ապահովում, ինչպես նաև բժշկական գիտելիքների շարունակական ձեռքբերում.

4) Բժշկական գաղտնիք համարվող տվյալները և դրանց պահպանման կանոնները. ինչպես պաշտպանել պացիենտների տվյալները և խուսափել էթիկական խախտումներից.

5) Իրազեկված համաձայնություն. բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ իրազեկված համաձայնության ստացման կարգը և առանձնահատկությունները.

6) Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողով. հանձնաժողովի գործունեությունը, վերջինիս կողմից կայացվող որոշումները և դրանց իրավական հետևանքները։